-
20.01.2014|
11:45
Կիևում երեկ երեկոյան և ողջ գիշերը բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև: Կան մեծ թվով տուժածներ: Ավտոմայդանի մասնակիցներից Դմիտրի Բուլատովը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե միայն մեկ առաջնորդ է եղել ժողովրդի հետ առաջին գծում` Վիտալի Կլիչկոն:
-
20.01.2014|
11:36
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
-
20.01.2014|
11:32
Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան… շատ խավար կլիներ մեր երկիրը: Ապրի՛ր, ստեղծի՛ր, եղիր հավատարի՛մ մեր ժողովրդի իղձերին:
-
20.01.2014|
11:30
Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արեն Աշոտյանը հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում կմասնակցի Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին:
-
20.01.2014|
11:24
«Ոչ ավանդական կողմնորոշման մարդկանց համար, ովքեր պատրաստվում են գալ օլիմպիադայի` հյուրի կամ մասնակցի կարգավիճակով, ոչ մի վտանգ չկա»,-ասել է ՌԴ նախագահը BBC-ի լրագրողին:
-
20.01.2014|
11:21
Այս տարի Credit Suisse-ի (շվեյցարական ֆինանսական կոնգլոմերատ) Երիտասարդ արվեստագետների մրցանակը շնորհվել է մեր ժամանակների մեծագույն ջութակահար Սերգեյ Խաչատրյանին։ Հաղթողի անունը հայտնի է դարձել հունվարի 17-ին Վիեննայում։
-
20.01.2014|
11:19
Հոլանդական Վեյկ ան Զեեի գերմրցաշարի յոթերորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը սպիտակ ֆիգուրներ ունեցող Բորիս Գելֆանդն էր՝ մեր շախմատիստի համար ավանդականորեն անհարմար մրցակից: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի:
-
19.01.2014|
18:50
European Web Site on Integration-ը հայտնում է, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիներն իրավունք են ստացել 6 ամիս առանց հատուկ թույլտվության աշխատել Լեհաստանում։ Նման որոշում ընդունվել է Լեհաստանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության կողմից։
-
19.01.2014|
18:49
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան 2013թ. ակտիվ հասարակական գործունեության համար միջազգային B.I.D. (Business Initiative Directions) կազմակերպության կողմից ստացել է որակի մրցանակ (Quality Summit International Award)։
-
19.01.2014|
18:45
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՄՆ հեռուստաքննադատների ասոցիացիան 2013 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչել Սթիվ Մակկուինի «Ստրկության տասներկու տարին» պատմական դրաման: Մրցանակակիրների շարքը գլխավորում է Ալֆոնս Կուարոնի «Գրավիտացիան»: